«Էլ ի՞նչ Նոր տարի առանց բուդ». Շուտով հայերն էլ Նոր տարին կնշեն ամերիկացիների նման

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Ամենօրյա ու ամենուրյա թանկացումներից քաղաքացիների դժգոհություններն ու Նոր տարին չնշելու խոստումներն այդպես էլ կմնան օդի մեջ: Արդեն սուպերմարկետներում աժեոտաժ է, աշխատում են բոլոր դրամարկղները, ընդ որում բավականին ծանրաբեռնված, այնպես որ նախկին աշխատակիցների կողքին օգնականներ են հայտնվել՝ գործն արագ անելու համար:

«Բոլորը բողոքում են թանկացումներից, բոլորը չեն ցանկանում Ամանորը մեծ ծախսերով նշել, բայց արի ու տես, որ նշում են: Ապառիկով կամ տոկոսներով: Վերջ տանք ստերիոտիպերին և Ամանորին իրար սուրճ և թեյ հյուրասիրենք ու էլ ավելի գեղեցիկ նշենք Սուրբ ծննդյան տոնը»,-այս կոչով ֆեյսբուքյան խմբին միացել է արդեն մի քանի տասնյակ մարդ: Խմբի անդամներից մի քանիսն անգամ այս խորհրդով թերթիկներ են բաժանում:

Տեր Ասողիկ Կարապետյանն էլ խմբի անդամներից է: Նա գրել է. «Իմաստուն հորդորն այս շատ տեղին է ամեն առումով: Ուստիև մեծավ հաճությամբ մեր մասնակցությունը բերեցինք, իսկ այժմ էլ սիրով օրհնում ենք և մաղթում հաջողություն այս նախաձեռնությանը»:

Քաղաքացի Արթուր Եղիազարյանն առաջիներից մեկն էր, ով ֆեյսբուքում կոչ արեց գալիք տոնը համեստ նշել: Panorama.am-ի հետ զրույցում Ա. Եղիազարյանն ասաց, որ տոնին դեռ չեն պատրաստվում. «Բայց հաստատ շատ ավելի համեստ եմ պատրաստվելու, քան՝ նախորդ տարիներին։ Չարազեղենի քանակն ու տեսականին կնվազի, չեմ հրաժարվի ավանդական տեսականուց, իսկ խոզի բուդ՝ չեմ նախատեսում այս տարի»:



Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Panorama.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ անգամ չունեցողները Ամանորը մի բաժակ թեյի կամ սուրճի շուրջ չեն անցկացնի, նախորդ տարիների սցենարն ամենևին էլ չի փոխվի:

«Հայերը բավականին տխուր կյանք են վարում: Տարվա մեջ մի անգամ՝ դա կամ երեխայի ծնունդն է, կամ հարսանիքն է, կամ Նոր տարի, որ պետք է մարդավարի նշեն, իրար ժպտան, բարեհամբյուր խոսքեր ասեն»,-ասաց Ադիբեկյանը:

Նրա խոսքով, այն ընտանիքներում, որտեղ երեխաներ կան, չեն կարող չնշել, չնշել կարող են այն ընտանիքները, որտեղ ապրում են միայն ամուսիններն ու երեխաները, իսկ բազմասերունդ ընտանիքները, որտեղ տատիկներ, պապիկներ, թոռնիկներ են ապրում, անպայման կնշեն:

«Գուցե ոչ շատ ճոխ, այսինքն կոկորդիլոսի միս չեն ուտի, կամ մեծ հնդկահավ չեն առնի, բայց մեր շուկան բազմազան է, գներն էլ այդ առումով մատչելի են, որ յուրաքանչյուրն իր գրպանի չափով կարող է նշել»,-ասաց Ադիբեկյանը:



Օֆելյա Կամավոսյանը, ով ապրում է ամուսնու և փոքրիկ որդու հետ, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ կարողացել են հաղթահարել առկա կարծրատիպը:

«Եթե մի բան մենք տարվա ընթացքում չենք գնում, հաստատ Ամանորի սեղանը ճոխ դարձնելու համար դա չենք գնի: Կամ եթե մի ապրանքի գին արհեստականորեն բարձրացրել են, օրինակ, բանանը, մենք հանգիստ կարող ենք սեղանին այդ միրգը չունենալ: Փոխարենը գումար չենք խնայում տունն ու տոնածառը զարդարելու, երեխային ու միմյանց նվերներ գնելու համար: Ի վերջո, Նոր տարին ոչ թե շատակերության ու ցուցամոլության տոն է, այլ նոր հույսերի, երազանքների ու ծրագրերի սկիզբ»,-ասաց Օֆելյա Կամավոսյանը, ով ֆեյսբուքյան հիշյալ խմբի անդամներից է:

Ադիբեկյանի հաշվարկներով, գների բարձրացումը շատ լուրջ ազդեցություն չի ունենանա, քանի որ մեկ դոլարով Հայաստանում ավելի շատ բան կարելի է առնել, քան հենց Ամերիկայում, սա հատկապես վերաբերում է այն ընտանիքներին, ովքեր դրսից օգնող ունեն:

Ադիբեկյանը նկատեց, որ Հայաստանում ճոխ սեղան դնելու մրցակցությունը մնացել է անցյալում:

«Հիմա բոլորը հասկանում են, որ վատ վիճակում ենք, իսկ ով մի քիչ ունևոր է, նա ժլատ է, չի ուզում ճոխ սեղան գցի, որ հետո չգան իրենից պարտքով փող ուզեն»,-ասաց Ադիբեկյանը, նկատելով, որ շատ հարուստներ՝ 1.5-3 տոկոսը գնում են տաք կղզիներ կամ էլ եվրոպական կամ ամերիկյան երկրներում բարձրագույն կրթություն ստացող երեխաների մոտ:

Ինչ վերաբերում է Ծաղկաձորին, ապա Ադիբեկյանն այն համոզմանն է, որ հայերի համար այն նախընտրելի վայր չէ. «Ձմեռային սպորտ չեն սիրում, հիմա այնտեղ լիքը ռուսներ են, Ղրիմը ձմռանը հարմար չի, իսկ Եվրոպան նրանց համար փակ է: Հյուրանոցներում տեղ չկա»:

Ադիբեկյանը թվեր է ներկայացնում. Միջազգային ստանդարտներով Հայաստանի բնակչության կեսը աղքատ է, իրեն աղքատ է համարում քսան տոկոսը, իսկ նրանց տասը տոկոսը սոված է քնում. «Բայց իրենք էլ մի բան կանեն, որ սեղանին գոնե փլավ լինի ու մի շիշ գինի»:

Ահարոն Ադիբեկյանը հիշում է, որ քառասունական թվականներին սեղանին դնում էին փլավ՝ չիր ու չամիչով պատրաստած, կարմիր գինի, ու որ ամենակարևորն է՝ նվեր երեխաներին: Միմյանց շնորհավորում էին ընտանիքի անդամներն ու հարևանները:

«Տոնածառերն ուշ եկան, ես առաջին անգամ այն տեսա առաջին դասարանում, 49 թվականն էր, դա մեզ համար էկզոտիկ բան էր: Ստալինի մահից հետո, երբ արհմիություննեը քիչ-քիչ թափ առան, սկսեցին միջոցառումներ կազմակերպել իրենց աշխատողների երեխաների համար, տոնածառ, նվերներ, մարտի ութ: Քիչ-քիչ դա մտավ մեր կենցաղ, ի վերջո Նոր տարին մեր տոնը չէ, մենք ունեինք Նավասարդ»,-հիշում է սոցիոլոգը:

Արդեն վաթսունականներին սեղանները լիքն էին ու պետք էր սպառել, սկսում էին հրավիրել՝ եկեք, ղազ ունենք, էս ունենք, էն ունենք:

Սպառողների իրավունքների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը թանկացումներն անարդար է որակում. «Մենք դատապարտված ենք թանկացումներին դիմագրավել: Մեզ մոտ ամեն բան գլխիվայր շրջված է, տոների նախօրեին բոլոր երկրներում էժանանում է ամեն ինչ, իսկ մեզ մոտ հակառակն է»:

Նա գիտի ընտանիքներ, որ առանց ջեռուցման են մնացել, բայց Նոր տարին նշելու են: Համեստ նշելու կոչերին դեմ է, ասում է, սա նախ և առաջ մանուկների տոնն է, նրանք նսեմացած չպետք է զգան:

Ա. Պողոսյանը բոլոր տանտիկիներին հորդորում է միանգամից շատ ուտեստներ չպատրաստել, այդ ամենն անել քիչ-քիչ:

«Բուդի տրադիցիան մեր ընտանիքում չի եղել, հիմա էլ չկա: Եթե մեծ հնարավորություն էլ ունենայի, դա չէի առնի: Ամենակարևորը պետք է լինել կազմակերպված: Ամեն տիկին մոտավոր պատկերացում պետք է ունենա հյուրերի թվի մասին, ձուկը, միսը, տոլման հատկապես պետք է քիչ պատրաստի»,-ընդգծում է Պողոսյանը, հորդորելով հարցին մոտենալ «հաշվենկատ»:

Ահարոն Ադիբեկյանը կանխատեսում է, որ շուտով հայերն էլ սկսելու են Նոր տարին դիմավորել ու անցկացնել ամերիկացիների պես. «Նրանք շատ համեստ են նշում, ուտում են քիչ, որակով, նեղ շրջանակով, սովորաբար հավաքվում են ակումբներում, նրանց համար Նոր տարին այնքան կարևոր չէ, որքան սուրբ ծնունդը»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}