Հռոմի կինոփառատոնը հրաժարվում է մրցութային ծրագրից
Հռոմի կինոփառատոնը հրաժարվում է մրցութային ծրագրից: Կազմակերպիչները հույս ունեն, որ նման կերպ նրանք կդադարեն մրցակցել Վենետիկի փառատոնի հետ, որը Իտալիայի գլխավոր միջազգային փառատոնն է: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Հռոմի կինոփառատոնը պատրաստվում է շեշտը դնել կինոշուկայի զարգացման և նոր ֆիլմեր ցուցադրելու վրա: Բացի այդ, դեմ չեն ապագայում դառնալ Վենետիկի փառատոնի գործընկեր:
Այս տարի մշակույթի նախարարությունը Հռոմի կինոփառատոնի անցկացմանը հատկացրել է իր 7 միլիոն դոլար կազմող բյուջեի մոտ 20 տոկոսը: Չնայած Հռոմը որպես Իտալիայի կինոմայրաքաղաք ներկայացնելու փորձերին, փառատոնի տոմսերի վաճառքի ցուցանիշները բավականին համեստ էին: Բացի այդ փառատոնը հյուր կինեմատոգրաֆիստների պակաս է զգացել:
Մշակույթի նախարարությունը հայտարարել է, որ ծրագրում է մյուս տարի էլ ներդրում անել փառատոնում:
Այս տարի Հռոմի կինոփառատոնի գլխավոր մրցանակին արժանացել է բրիտանացի Սթիվեն Դոլդրիի «Աղբը» ֆիլմը: Հաղթողին ընտրել է հանդիսատեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին