Գաֆէսճեան արվեստի կենտրոնը 2015-ին էլ գեղեցիկ օրեր կպարգևի արվեստասերներին
Գաֆէսճեան արվեստի կենտրոնն ինչպես այս տարի, հաջորդ տարի ևս արվեստասեր հայ հասարակությանն ուրախացնելու, զարմացնելու, գեղեցիկ օրեր պարգևելու առիթներ կունենա: Panorama.am-ի հետ զրույցում կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանն ասաց, որ արդեն 2015 թվականի համար ունեն ծրագրեր, որոնք այժմ ֆինանսական հաստատման փուլում են:
«Չեմ ուզում փակագծերը բացել, բայց արվեստասեր հասարակության համար գեղեցիկ օրեր, ցուցահանդեսներ խոստանում ենք»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է կոնկրետ 2014 թվականին, Վ. Մարաբյանի գնահատամբ, հագեցած տարի էր՝ ինչպես կազմակերպված ցուցահանդեսներով, տարաբնույթ այլ մշակութային միջոցառումներով, այնպես էլ կրթական ծրագրերով:
«Մեր այցելուները միայն ցուցասրահներով չեն սահմանափակվում: Կասկադ համալիրը քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածներն իրար է միացնում, մեր շարժասանդուղքներով անցնողները կամա թե ակամա դառնում են կամ հենց շարժասանդուղքների սրահի ցուցադրությունների դիտորդներ կամ քանդակների պարտեզի, որտեղ մեծագույն արվեստագետների աշխատանքներ են տեղադրված»,- ասաց կենտրոնի տնօրենը՝ շեշտելով, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը միշտ ձգող ուժ ունի թե արտասահմանցիների, թե հենց մեր հայաստանաբնակների համար:
Վահագն Մարաբյանը հիշեցրեց, որ Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազին և նրա գլխավորած պատվիրակությունը Երևան կատարած այցելության ընթացքում եղել են նաև իրենց կենտրոնում. «Նա մեկնաբանեց՝ իմ ընկերներին կհորդորեմ Հայաստանում այցելել ոչ միայն պատմական արժեքները գնահատելու, այլ նաև ժամանակակից արվեստը գնահատելու համար»:
Վ. Մարաբյանն ասաց, որ տարեկան իրենց կենտրոն է այցելում, դրան գումարած նաև բացօթյա սրահների այցելուների թիվը, մեկ միլիոնից ավելի մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները