Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը ֆիլմերի հետ կապված որոշում կկայացնի
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ 2015 թվականին պատրաստ կլինեն համատեղ արտադրությամբ նկարահանվող մեկ տասնյակի ավելի ֆիլմեր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Նա նշեց, որ շուտով կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշումը՝ կապված այդ ֆիլմերի հետ:
«Համատեղ արտադրության բոլոր ֆիլմերը ներկայացված են հանձնաժողովին՝ համաֆինանսավորման: Կլինի հանձնաժողովի որոշումը՝ այդ ֆիլմերի նկարահանումներին մասնակցություն ունենալու հարցի վերաբերյալ»,- ասաց Գ. Գևորգյանը՝ հավելելով, որ ֆիլմերը նկարահանվում են, բյուջեով որոշակի ֆիանսանսավորում ունեն, սակայն ամբողջական չէ, այդ իսկ պատճառով դիմել են հանձնաժողովին՝ ֆիլմերն ավարտելու գործում իր ներդրումն ունենալու համար: Նա կարծում է, որ բոլոր ֆիլմերն էլ հավանության կարժանանան:
Գ. Գևորգյանը նշեց նաև, որ ֆիլմերի մի մասը մինչև 2015 թվականի ապրիլի 24-ը կավարտվեն, մի քանիսին էլ՝ մինչև 2015-ի վերջ:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին