ԱՄՆ պետքարտուղարություն. Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին չի խոչընդոտում Վաշինգտոնի հետ փոխգործակցությանը
Միացյալ Նահանգները չի պատրաստվում փոխել իր հարաբերությունները Հայաստանի հետ վերջինիս Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պատճառով: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ռուսաստանի պետդումայի կողմից դեկտեմբերի 10-ին Եվրասիական տնտեսական միությանը` Հայաստանի միանալու մասին պայմանագիրը և այդ համատեքստում ինչպես է պաշտոնական Վաշինգտոնը տեսնում Երևանի հետ ապագա հարաբերությունները:
«Բոլոր պետություններն իրավունք ունեն ընտրելու տնտեսական ինտեգրացիայի ուղին ու զարգացումը, որը կհամապատասխանի իրենց ազգային շահերին: Որևէ երկիր իրավունք չունի որոշելու այլ պետության տնտեսական կամ քաղաքական կողմնորոշումը կամ թե որ դաշինքներին ու պայմանագրերին այն պետք է միանա: Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Հայաստանի հետ աջակցելու ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները՝ պահպանելով այն առաջընթացը, որ ձեռք է բերվել ԱՄՆ-Հայաստան փոխգործակցության արդյունքում» - պետքարտուղարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, ասել է Ջեն Փսակին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները