«Մեր նպատակն այն է, որ ապահովենք մեր բրենդը». Ամերիկյան համալսարանի Տնտեսագիտության մագիստրոս ծրագիրն ունի առաջին շրջանավարտները
Ամերիկյան համալսարանի Տնտեսագիտության մագիստրոս ծրագիրն ունի առաջին շրջանավարտները: Շրջանավարտ դարձած 16 ուսանող ամիսներ շարունակ հաջողությամբ սովորելուց հետո, այսօր ստանում են բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: Ծրագրի տնօրեն Վահրամ Ղուշչյանի խոսքով, նախորդ տարի առաջին անգամ բացվեց Տնտեսագիտության մագիստրոս ծրագիրը, որն իրականացվեց ԿԲ-ի հետ համատեղ: «Այն նման է ամերիկյան մագիստրոսական ծրագրերին, բովանդակությամբ շատ կիրառական է: Ծրագրի շրջանավարտներն ավարտելուց հետո ստանում են այն նույն գիտելիքները, ինչ կստանային Ամերիկյան համալսարանում սովորելիս»,-ասաց Վահրամ Ղուշչյանը:
Ամերիկյան համալսարանի Տնտեսագիտության մագիստրոս ծրագիրն ունի առաջին շրջանավարտները: Շրջանավարտ դարձած 16 ուսանող ամիսներ շարունակ հաջողությամբ սովորելուց հետո, այսօր ստանում են բազմաթիվ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ: Ծրագրի տնօրեն Վահրամ Ղուշչյանի խոսքով, նախորդ տարի առաջին անգամ բացվեց Տնտեսագիտության մագիստրոս ծրագիրը, որն իրականացվեց ԿԲ-ի հետ համատեղ:
«Այն նման է ամերիկյան մագիստրոսական ծրագրերին, բովանդակությամբ շատ կիրառական է: Ծրագրի շրջանավարտներն ավարտելուց հետո ստանում են այն նույն գիտելիքները, ինչ կստանային Ամերիկյան համալսարանում սովորելիս»,-ասաց Վահրամ Ղուշչյանը:
Քնարիկ Այվազյանն Ամերիկյան համալսարանի Տնտեսագիտության մագիստրոս ծրագրի շրջանավարտներից է: Մինչ այդ նա ավարտել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանը:
«Ես զգացի, որ իմ ունեցած գիտելիքները բավարար չեն, երբ իմացա այդ ծրագրի մասին, առաջիններից էի, որ դիմեցի: Ես շատ գոհ եմ, 15 ամիսների ընթացքում շատ ինտենսիվ կուրս է եղել: Նույնիսկ չէի պատկերացնում, որ այսպիսի դասընթաց կարող է լինել: Աշխատաշուկայում դառնում ես ավելի մրցունակ, ավելի պատրաստված»,-ասաց Քնարիկը:
Շրջանավարտներին շնորհավորեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյան և համոզմունք հայտնեց, որ նրանք ստացել են անհրաժեշտ գիտելիքները և կարողանալու են իրենց տեղը գտնել պետական հանրային համակարգում:
«Այս գաղափարը 10 տարվա վաղեմություն ունի, մշտապես քննարկում էինք, բայց չէինք կարողանում ավարտին հասցնել: Վերջապես ուժեղ թիմի աշխատանքի արդյունքում կարողացանք ծրագիրը կյանքի կոչել»,-հավելեց Ներսես Երիցյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա