Disney-ի սուրբծննդյան թեմայով նկարահանած ամենաառաջին մուլտֆիլմը գտնվել է
Walt Disney-ի ստեղծած սուրբծննդյանը նվիրված ամենաառաջին մուլտֆիլմը, որը համարվում էր կորած, գտնվել է Նորվեգիայի գրադարաններից մեկում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Guardian թերթին:
Սև-սպիտակ «Դատարկ գուլպաներ» (Empty Socks) մուլտֆիլմի ժապավենը հայտնաբերվել է գրադարանային ֆոնդի գույքագրման ժամանակ: Անիմացիոն ֆիլմի գլխավոր հերոսն է Օսվալդ Երջանիկ Նապաստակը, որը հետագայում դարձել է Միկի Մաուսի նախատիպը:
Աշխատողները սկզբում չեն էլ կարծել, որ հայտնաբերել են կինոմատոգրաֆիստական գանձ:
Գրադարանի ղեկավարությունը որոշում է ընդունել ժապավենը հնձնել Disney ընկերությանը: Մասնագետների խոսքով, եզակի մուլտֆիմի տևողությունը 5 րոպե 30 վայրկյան է:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին