Թուրքագետ. Ճամփորդությունների հրավերների նպատակն է ստեղծել տպավորություն, թե տեղի է ունենում հաշտեցում
«Հայ ուսանողները Թուրքիայի կողմից ստանում են տարբեր հրավերներ` լեզվի վերապատրաստման դասընթացներին անվճար մասնակցելու համար: Անկարան այդ մեխանիզմներով ցանկանում է ստեղծել հայ-թուրքական հաշտեցման ֆոն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի գործունեությանը ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Նա նշեց, որ տարբեր ճամփորդությունների հրավերների նպատակն է ստեղծել տպավորություն, թե տեղի է ունենում հայ-թուրքական հաշտեցում:
«Սա հստակ թուրքական քաղաքականության դրևորում է և ես կարող եմ տարբեր հարթակներում ապացուցել իմ ասածները»,-նշեց Ռ.Մելքոնյանը:
Ռ.Մելքոնյանը մեկ անգամ ևս նշեց, որ Հրանտ Դինքի հիմնադրամի իրական կառավարողները հայեր չեն և այդ կազմակերպությունները օգտագործում են ազնիվ հայի, Հրանտ Դինքի անունը:
Նախորդիվ`
Ռուբեն Մելքոնյան. Հրանտ Դինք հիմնադրամը վերածվել է թուրքական քարոզչամեքենային տարրի