«Ձմեռ պապիկ չկա, բայց նա քո սրտում է». Հոգեբան
«Հետտոնական սթրեսն առավել վտանգավոր է, քան նախատոնականը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հոգեբան Ռուբեն Պողոսյանը:
Ըստ Հոգեբանի՝ տոներից հետո մարդը հասկանում է, որ ամեն ինչ արել է, որ ինչ-որ հրաշքի հասնի, սակայն դատարկության գիրկն է ընկել:
Պողոսյանի խոսքերով՝ տոներից հետո կյանքը միապաղաղ է դառնում, ինչն էլ կոտրում է հրաշքի սպասումը մարդկանց մեջ: Նախատոնական մրցավազքին հաջորդում են դատարկությունն ու փնտրել և չգտնելու զգացումները: Հոգեբանն օրինակ է բերում. «Ի՞նչ անել, երբ երեխան, 7 տարեկան երեխան հասկանում է, որ ձմեռ պապի գոյություն չունի…պարզապես նրան ասեք՝ այո, ձմեռ պապիկ չկա, բայց նա քո սրտում է»:
Ըստ հոգեբանի՝ դա թույլ կտա երեխային ամանորի հրաշքը պահել իր մեջ:
Ռուբեն Պողոսյանի կարծիքով մարդուն սթրեսի մեջ կարող են գցել շատ հարցեր: Մարդն, օրինակ, աշխատանքի մեջ չի հասել իր ուզածին, կամ անձնական կյանքում չի գտել իր երջանկությունը, ինչն էլ ամանորին ավելի է սրվում, քանի որ նա սկսում է մտածել անցնող տարվա մասին և հասկանում, որ հաջողություններ չի գրանցել:
Ուկրաինացի հոգեբան-խորհրդատու Տարաս Վավրիկն էլ լրագրողներին պատմել է, թե ինչպես տարբերել սթրեսը վատ տրամադրությունից: Ըստ նրա՝ սթրեսը լարվածության հետևանք է և համալիր բնույթ է կրում: Վատ տրամադրությունը, որպես կանոն, կարճատև վիճակ է: Ինչ վերաբերում է սթրեսին, ըստ Վավրիկի, այն ունի ակնհայտ ֆիզիոլոգիական համախտանիշ: Սթրեսի ժամանակ մարդը շատ հեղուկի կարիք է զգում, անհանգիստ շարժումներ անում:
Նախորդիվ`
Ինչպե՞ս հաղթահարել նախատոնական սթրեսը. Խորհուրդ է տալիս հոգեբանը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները