Թևան Պողոսյան. Մրցու՞յթ է հայտարարված «ոչ մի օր առանց ընդդիմադիրի ծեծի» խորագրով
«Ընդամենը երկու օր է, ինչ բացակայում եմ Հայաստանից: Հասկանալի է, որ հետևում եմ լրահոսին ու անհասկանալի տպավորություն ունեմ` մրցու՞յթ է հայտարարված «ոչ մի օր առանց ընդդիմադիրի ծեծի» խորագրով»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Վարշավայում գտնվող «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:
«Էս ի՞նչ եք անում, տղե՛րք: Սա ինչ-որ նոր բան է՞: Չէ՞ որ այս ամենը կարծես մեզանում արդեն վերացել էր տարիներ շարունակ: Քիչ հոգս ունե՞նք: Թշնամիների քանակը մեզ չի բավարարու՞մ: Անպայման ազերը պիտի քիթը մեր տան ուղղությամբ առաջ բերի, որ միավորվենք ու իրար մեջքի կանգնե՞նք: Ու՞մ է սա պետք, ինչի՞ համար: Դատապարտում եմ: Նողկալի է այս ամենը»,-նշված է գրառման մեջ:
Նախորդող հրապարակումներ՝
Խստորեն դատապարտում եմ ոտնձգությունները քաղաքական գործիչների նկատմամբ. Օմբուդսմեն
Ծեծել են ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին. «Այս պահին հանգամանքները պարզվում են»
Լևոն Զուրաբյան. Ազատամարտիկների վրա հարձակումը հոգեվարքի մեջ գտնվող իշխանության ստոր քայլ է
Ազատամարտիկներին ծեծի ենթարկելու դեպքերի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է կատարվում