Ինչպե՞ս հաղթահարել նախատոնական սթրեսը. Խորհուրդ է տալիս հոգեբանը
«Գոյություն ունեն սթրեսը հաղթահարելու երկու տեսակի մեթոդներ՝ կազմակերպչական և հոգեբանական»,- հոգեբան Ռուբեն Պողոսյանի հետ տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ուկրաինացի հոգեբան-խորհրդատու Տարաս Վավրիկը:
Կազմակերպչական մեթոդներից հոգեբանն առանձնացրեց պլանավորումը: Ամանորի տոների համատեքստում հոգեբանը խորհուրդ տվեց նախապես թղթի վրա ցանկ կազմել՝ ինչ եք ուզում անել կամ ում եք ուզում հանդիպել: Ըստ ուկրաինացի հոգեբանի՝ ամանորյա նվերների, և առհասարակ՝ նվերների հարցում, էական չէ նվերի արժեքը, էականը նրա իմաստն ու նշանակությունն է: Վավրիկի խոսքերով՝ նվերը պետք է հիշվող լինի այլ ոչ թե թանկարժեք:
Նախատոնական սթրեսը հոգեբանորեն հաղթահարելու միջոցն, ըստ Վավրիկի, ամանորի ընկալումն է:
Հոգեբանը խորհուրդ է տալիս տոներին կտրվել առօրյայից, անջատել բջջայինը և հանգիստ պայմաններում հիշել ձեր կյանքի անցկացրած լավագույն նոր տարին:
Վավրիկը նշեց, որ անհրաժեշտ է տարին նոր էմոցիաներով սկսել: Որպեսզի ամանորն ուրախ անցնի, հոգեբանը խորհուրդ տվեց տանը փոքրիկ շոու կազմակերպել:
«Ձեր ընկերների մեջ հաստատ կլինեն մարդիկ, որոնք որոշակի տաղանդ ունեն կամ հոբբի…օրինակ, մեկը լավ երգում է, մյուսը՝ պարում: Մրցույթներ կազմակերպեք ձեր հյուրերի համար, վիկտորինաներ, սիմվոլիկ մրցանակներ հանձնեք ձեր հյուրերին»,- ասաց Տարաս Վավրիկը: Ըստ հոգեբանի՝ ամանորին կարևորագույնը տոնն է, իսկ տոնը՝ երջանկություն է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները