Հարցազրույցներ 12:31 13/12/2014

Ինչո՞ւ ԵՏՄ անդամ երկու երկիր չեն շտապում վավերացնել ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցելու պայմանագիրը. դիտարկումներ

Եվրասիական տնտեսական միության անդամ երկու երկրի՝ Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները դեռևս չեն վավերացրել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակացելու պայմանագիրը: Նախօրեին էլ հրապարակում եղավ այն մասին, թե Ղազախստանի խորհրդարանը հարցը չի ընդգրկել իր հերթական նիստի օրակարգում:

«Կարծում եմ ՝ պետք չէ տրվել տարբեր տիպի ոչ հավաստի տեղեկատվությունների: Քաղաքական լրջագույն գործընթաց է, կա պայմանավորվածություն, դրա շրջանակներում գործընթացն առաջ է գնում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Նա նշեց, որ յուրաքանչուր երկիր ունի միջազգային պայմանագրերի վավերացման իր ընթացակարգերը, և Ղազախստանում, և Բելառուսում այդ ընթացակարգերին համապատասխան գործընթացն առաջ կգնա:

Պատասխանելով հարցին, թե ի վերջո  Հայաստանը հունվարի 1-ից կլինի՞ ԵՏՄ անդամ, ինչի համար անհրաժեշտ է, որ ԵՏՄ անդամ բոլոր երեք պետությունն էլ վավերացնեն Հայաստանի անդամակցության պայմանագիրը, Ա. Զաքարյանն ասաց. «Չեմ ցանկանում ժամկետներ նշել, յուրաքանչյուր երկրի ընթացակարգերի հետ կապված խնդիր է: Ընդհանուր առմամբ, գույություն ունեցող պայմանավորվածությունների շրջանակներում, կարծում եմ, գործընթացն առաջ է գնալու»:

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը Ղազախստանի կողմից պայմանագրի վավերացման հարցում շտապողականություն չցուցաբերելը երկու խնդրի հետ է կապում:

«Հավանաբար շատերն են ֆիքսել, որ վերջին մեկ ամսում չափազանց հետաքրքիր բաներ կատարվեցին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև, մասնավորապես, Բելառուսի նախագահը բացահայտ մեղադրեց Ռուսաստանին պայմանավորվածություններ խախտելու մեջ: Հարաբերությունները բավականին բարդ են Ղազախստանի և Ռուսաստանի միջև:Կարելի է ենթադրել, որ ինչ-որ խաղաքարտեր, պայմանավորվածություններ են խախտվել, այդ պատճառով Ղազախստանը չի շտապել իր երկու պալատի օրակարգ մտցնել պայմանագրի վավերացման հարցը, այն դեպքում, երբ հոկտեմբերի 10-ի ստորագրումը բոլորի կողմից նշանակում էր, որ պետք է վավերացվեր: Եթե դեկտեմբերի վերջի դրությամբ էլ Ղազախստանը հարցը չի մտցրել խորհրդարանի ստորին պալատի օրակարգ, հարցեր են ծագում, թե ի՞նչ կլինի, եթե այն չվավերացվի»,- նշեց Ս. Սաֆարյանը:

Վերլուծաբանն այս կտրվածքով ավելի հետաքրքիր է համարում օրերս Հայաստանի և Ղազախստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Նուրսուլթան Նազարբաևի միջև կայացած հեռախոսազրույցը. «Հաղորդագրության մեջ ասված է, որ քննարկել են ինտեգրացիոն, տարածաշրջանային հարցեր: Ենթադրելի է, որ տարածաշրջանային հարցերի տակ խոսվել է ղարաբաղյան հիմնախնդրից: Հետևաբար չի կարելի բացառել նաև, որ Ղազախստանն ինչ-որ մտահոգություններ ունի ղարաբաղյան խնդրի հետ կապված, դա է պատճառը, որ չի շտապում»:

Այսինքն, ըստ նրա, երկու բացատրությունն էլ՝ թե ԵՏՄ անդամ երեք երկրի միջև հարաբերությունների սրումը, թե նախագահների հեռախոսազրույցը, կարող են պատճառ լինել, որ ղազախական կողմն ամենևին շտապողականություն չցուցաբերի:

Նա դժվարացավ պատասխանել հարցին, թե ի վերջո նման պայմաններում հունվարի 1-ից Հայաստանը կանդամակցի՞ ԵՏՄ-ին, թե՞ ոչ:

«Խնդիրն այն է, որ միանալու պայմանագրով նախատեսվում է հունվարի 1-ից անդամակցողի կարգավիճակ, մյուս կողմից միացումն այդ պայմանագրին ենթադրում է բոլոր կողմերի պատշաճ կարգով վավերացում: Հետևաբար՝ ինչպես կլուծվի այս խնդիրը, դժվար է ասել: Հետաքրքիր է նաև, թե իրավական առումով ինչպիսի լուծումներ կտան»:

Հիշեցնենք, որ պայմանագիրը ստորագրվել էր այս տարվա հոկտեմբերի 10-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից: Այն բովանդակում է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանները: Դեկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության Պետդուման 441 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ վավերացրել է Հայաստանի Հանրապետության` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության պայմանագիրը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետնի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}