Ավստրալիայի ոստիկանությանը հաջողվել է պարզել սրճարանում քաղաքացիներին պատանդ վերցրած անձի ինքնությունը
Ավստրալիայի ոստիկանությանը հաջողվել է պարզել տղամարդու ինքնությունը, որը սրճարանում պատանդ է պահել քաղաքացիներին: Իրավապահ մարմինների աշխատակիցները խնդրել են լրագրողներին չհրապարակել նրա անունը: Փոխանցում է «Լենտա.ռու»-ն:
Ոստիկանությունից հայտնել են, որ իրենց հաջողվել է բանակցությունների մեջ մտնել տղամաիրդու հետ, այլ մեկնաբանություններ անել հրաժարվել են:
Հիշեցնենք, որ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անհայտ անձը տեղական ժամանակով 9:45-ին հարձակվել է «Lindt» սրճարանի վրա և պատանդ վերցրել հաճախորդներ ու աշխատակիցներ: Ըստ լրատվամիջոցների պատանդ վերցվածները տասնհինգն են, նրանց թվում երեխաներ չկան, սրճարանը կարողացել է լքել հինգ մարդ՝ երեք տղամարդ և երկու կին:
Հանցագործը պահանջել է կապ հաստատել Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոտի հետ և հայտարարել, թե քաղաքի տարբեր մասերում տեղադրված են պայթուցիկ սարքեր: Առայժմ ոստիկանությունը դեռևս չի հայտնաբեել պայթուցիկ սարքերը, նշվում է, որ դրանք չորսն են, երկուսը տեղադրված է սրճարանի տարածքում, մյուս երկուսը Սիդնեյի կենտրոնում: