Դիանա Ավդալյան. «Այսքան ակտիվ մասնակցություն չէինք սպասում»
«Սպարտակ» մարզական համալիրում երեկ ավարտվեց Հայաստանում առաջին անգամ անցկացված սեղանի թենիսի բաց մրցաշարը, որը 3 օր տևեց: Նախաձեռնության հեղինակ և հովանավոր «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Դիանա Ավդալյանը մեր թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ տպավորված է տիրող աշխուժությամբ:
«Շատ տպավորիչ է, որովհետև այսքան ակտիվ մասնակցություն չէինք սպասում: Ճիշտն ասած՝ չգիտեինք, որ այսքան լավ մարզիկներ ունենք: Ինձ թվում է՝ բավական մեծ է ներուժը, և կաշխատենք, որպեսզի այն իրացվի»,- ասաց նա:
Դիանա Ավդալյանը վստահեցրեց, որ կազմակերպությունը մրցաշարն ավանդական դարձնելու նպատակ ունի. «Սա առաջին փորձն էր, բայց նախատեսում ենք ամեն տարի իրականացնել և ավանդական դարձնել մրցաշարը»:
«Քրոնիմետ» հիմնադրամը դրամական պարգևներ էր սահմանել մրցանակային տեղեր զբաղեցրած սեղանի թենիսիստների համար: Կրտսեր տարիքի մասնակիցների շարքում 3-րդ տեղերը գրաված մարզիկներն ստացան 50, 2-րդ տեղերը զբաղեցրածները՝ 80, իսկ հաղթողները՝ 100 հազարական դրամ: Մեծահասակների պայքարում բրոնզե մեդալակիրներն ստացան 150, արծաթե մեդալակիրները՝ 200, իսկ ոսկե մեդալակիրները՝ 250 հազարական դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները