Դոլարը և եվրոն նորից սկսել են աճել և հասել են նոր մաքսիմումի
«Դոլարը և եվրոն կարճատև անկումից հետո նորից սկսել են աճել և հասել են նոր մաքսիմումի»,-հայտնում է «Վեստին»: Ըստ ռուսական լրատվականի՝ ռուբլին գնալով թուլանում է նավթի նահանջի ֆոնին, իսկ շուկայի մասնակիցներն անհանգստացած են այն հանգամանքով, որ ՌԴ ԿԲ-ն քիչ է միջամտում ռուբլին պաշտպանելու հարցում:
Ըստ Վեստիի՝ Մոսկվայի ժամանակով 10:55-ին դոլարի փոխարժեքը մոսկովյան բորսայում կազմել է 58,7 ռուբլի: Դա 52 կոպեկով բարձր է նախորդ փոխարժեքից: Ինչ վերաբերում է եվրոյին, դրա փոխարժեքն, ըստ Վեստիի, կազմել է 73,15 ռուբլի:
Փորձագետները, Վեստիի փոխանցմամբ, ռուբլու արժեզրկումը կապում են նավթի գների անկման, ինչպես նաև ՌԴ ԿԲ ոչ բավարար միջամտելու հետ: Ռուսական լրատվականը հայտնում է նաև, որ դեկտեմբերի 15-ի առավոտյան ՌԴ ԿԲ-ն ռուբլու կարգավորման նպատակով վաճառել է մոտ 500 միլիոն դոլար: