Դոլարը շարունակում է արժևորվել
Հայկական դրամի նկատմամբ դոլարի արժևորումը շարունակվում է: Այսօր արդեն հայաստանյան բանկերը դոլար գնում են 468-478 դրամով, վաճառում են 475-490 դրամով: Փոխանակման կետերում մեկ դոլարի առքի գինը տատանվում է 480-485-ի սահմաններում, իսկ վաճառքը՝ 490-495-ի: «Երևան սիթի»-ում վաճառքի գինը սահմանվել է նույնիսկ 500 դրամ:
Կենտրոնական բանկը շաբաթվա վերջին հրապարկեց դեկտեմբերի 8-12-ն նկած ժամանակահատվածում իրականացված գործարքների վերաբերյալ տեղեկություններ.
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 100,031,680 դոլար 454.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 124,475,391 ԱՄՆ դոլար 459.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 100,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 461 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 23,733,333 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 459.88 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նշենք, որ Կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության վարչությունը արտարժույթի առք ու վաճառքի կետերում (ներառյալ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2014 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է ստուգումներ՝ ՀՀ օրենսդրությանը փոխանակաման կետերի գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով: