Երվանդ Զախարյան. Մինչև 2018թ. Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գիծը շահագործման կհանձնվի
«Մինչև 2018թ. Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գիծը շահագործման կհանձնվի»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նշենք, որ այսօր ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանում մեկնարկել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարն իրանցի իր գործընկերոջ՝ ԻԻՀ էներգետիկային նախարար Համիդ Չիթչիանի հետ հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում, անդրադառնալով երկկողմ առևտրաշրջանառության ծավալներին, նկատել է, որ այն ներկայում կազմում է շուրջ 300 միլիոն դոլար: Նախարար Զախարյանի խոսքով՝ երկու երկրները նպատակ ունեն այն կրկնապատկել:
Երվանդ Զախարյանը, անդրադառնալով Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցմանը, նշել է, որ դրա շահագործումից հետո էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները երկուսից երեք անգամ կավելանան, որն էլ կհանգեցնի երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը:
Նախորդող հրապարակումներ՝
ՀՀ-ում ԻԻՀ դեսպան. Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալներն աճել են
Իրանի ու Հայաստանի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության մթնոլորտում
Իրան-Հայաստան գազային համագործակցությունը խորացնելու համար անհրաժեշտ է անվտանգության բարենպաստ միջավայր
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում