«Ինչ անում, չեմ անում, դրական արձագանք չկա». Փաստաբանը՝ փախուստի դիմած կալանավորի գործի մասին
Այս ամսվա վերջին Վրաստանում կայանալու է Երևանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած կալանավոր Սուրեն Գաբրիելյանի գործով դատական հերթական նիստը. նա մեղադրվում է սահմանն ապօրինի հատելու, ապօրինի զենք կրելու մեջ: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ս. Գաբրիելյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի էր դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր, նախկինում դատված Սուրեն Գաբրիելյանը: Օրեր անց նա հայտնաբերվել և կալանավորվել էր Վրաստանում: Ս. Գաբրիելյանի առողջական լուրջ խնդիրներ ունի, ինչն էլ, ըստ փաստաբանի, դարձել է խափուստի դիմելու պատճառը. «Սուրեն Գաբրիելյանը տառապում է լյարդի ցերոզ հիվանդությամբ, իսկ գլխավոր դատախազությունն ուշադրություն չի դարձրել այդ խնդրի վրա»:
Նա նաև տեղեկացրեց, որ իր միջնորդությունը՝ Սուրեն Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու և հետախուզումը դադարեցնելու մասին, դատարանը մերժել է:
Հիշեցնենք, որ փաստաբանը դիմել էր Հայաստանի Գլխավոր դատախազին՝ Սուրեն Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու և հետախուզումը դադարեցնելու միջնորդությամբ: Դատախազությունից պատասխանել էին, որ Հայաստան վերադառնալուց հետո կքննարկեն այդ հարցը: Փաստաբանը դիմել էր դատարան՝ պարտավորեցնելու Գլխավոր դատախազին իր միջնորդությունը բավարարել:
«Ինչ անում, չեմ անում, այս հարցով դրական որևէ արձագանք չկա: Սպասում ենք Վրաստանում ընթացող դատավարության ավարտին ու դատավճռին: Կփորձեմ այստեղից ամեն ինչով օգնել»,-ասաց փաստաբանը:
Հ. Ճարոյանի խոսքով, Ս. Գաբրիելյանի առողջական վիճակն այս պահին էլ վատ է, ցուցաբերվում է պատշաճ բժշկական օգնություն:
Նախարդող հրապարակումներ՝
Հայաստանից փախուստի դիմած կալանավորի խափանման միջոցը Վրաստանը չի փոխի. փաստաբան
Վրաստանը հնարավոր է փոխի Հայաստանից փախուստի դիմած կալանավորի խափանման միջոցը. փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները