Իսկանդարյան. Անկարայի և Մոսկվայի միջև տեղի է ունենում թուրքական գամբիտ
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև այս պահին տեղի է ունենում շատ բարդ խաղ, որը ռուսական ԶԼՄ-ները անվանում են թուրքական գամբիտ: Ես չգիտեմ, կկառուցվի գազամուղը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, թե ոչ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2014թ.-ի հիմնական ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա նշեց, ինքը կասկածում է, թե գազամուղը Սև ծովի հատակով կկառուցվի և կհասնի մինչև Թուրքիա. «Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեն բազմաթիվ ընդհանուր շահեր, այդ թվում էներգետիկ: Վրաստանը չի ցանկանում հրաժարվել իր տարանցիկ երկրի կարգավիճակից»:
Իսկանդարյանի խոսքով, այդ երեք երկրների միջև հարաբերությունների կառուցումը չի կարող էականորեն ազդել ղարաբաղյան գործընթացի վրա:
Անդրադառնալով աբխազական երկաթգծի վերաբացման հնարավորությանը Իսկանդարյանն ասաց, որ աբխազական երկաթգծի բացումը տեղեկատվական փուչիկ է. «Աբխազական երկաթգիծը բացի Հայաստանից ոք ոքին անհրաժեշտ չէ և կողմերը փորձում են ձեռք քաշել այդ նախագծից»: