Գևորգ Կոստանյան. Բանակում ունենք մահվան դեպքերի կայուն նվազում
Հայաստանի Զինված ուժերում մահվան դեպքերը կտրուկ նվազել են: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Ունենք բավարար հիմքեր պնդելու առնազն մի բան՝ բանակում ունենք մահվան դեպքերի կայուն նվազում: Այո, յուրաքանչյուր դեպք ցավալի է, բոլորիս դժբախտությունն է, ամեն ինչ անում ենք, որ մահվան դեպքերը ոչ թե նվազեն, այլ բացառվեն»,- ասաց նա:
Գ. Կոստանյանը նշեց, որ իրավապահ մարմինները, պաշտպանության նախարարությունը շարունակում են իրականացնել այնպիսի քայլեր, բարեփոխումներ, որոնք, իր համոզմամբ, տալիս են արդյունք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում