Արամ Սարգսյան. «Կառավարությունում բոլորը բիզնեսով զբաղվող տղերք են, մեկը մյուսին ո՞նց չոռ ասեն»
«Գնաճը միայն դրամ-դոլար հարաբերություններից չէ կախված»,- դեմոկրատ Արամ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց հանրապետական Վարդան Այվազյանը: Ըստ Այվազյանի՝ գնաճը կարգավորելու համար պետք է նաև սպեկուլյատիվ դաշտն ուսումնասիրել:
Ինչ վերաբերում է ԿԲ-ին, այն միայն կարող է դրամ-դոլար հարաներությունները կարգավորել և այլ լծակներ չունի: Այդ է պատճառը, որ տնտեսության մեջ նաև տեղական արտադրանքներն էլ են թանկանում:
Արամ Սարգսյանն Այվազյանին հարց ուղղեց, թե ինչու կառավարությանը ետ չեն վերադարձնում կարգավորիչ ֆունկցիաները: Սարգսյանը նաև նշեց. «Այսօրվա գործող նեոլիբերալ համակարգում ոչ ոք ոչ մեկին չի ցանկանա «վերահսկել»»:
Այվազյանն էլ հակադարձեց Սարգսյանին՝ նշելով, որ իրենք չեն բացառում տնտեսության մեջ կառավարության կարգավորիչ դերը: Հենց դրա համար էլ, Այվազյանի կարծիքով, կառավարությունը, որպես շահագրգիռ կողմ ստեղծել է հանձնաժողովներ: Սակայն Սարգսյանը նշեց, որ հանձնաժողովները ոչինչ չեն կարող անել, եթե կառավարությունից հրահանգ չեն ստանում:
.«Կառավարությունում բոլորը բիզնեսով զբաղվող տղերք են…մեկը մյուսին ո՞նց «չոռ» ասեն», -հավելեց Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները