Արտակարգ դեպք Սիդնեյում. Զինված անձը պատանդ է վերցրել տասնյակ քաղաքացիների
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անհայտ անձը տեղական ժամանակով 9:45-ին հարձակվել է «Lindt» սրճարանի վրա և պատանդ վերցրել մի քանի տասնյակ հաճախորդների ու աշխատակիցների: «Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ, հանցագործը զինված է պայթուցիկներով և ձեռքում պահում է արաբերենով գրված դրոշ: Չճշտված տեղեկությունների համաձայն, վերջինս «Ֆրոնտ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամ է:
Նշվում է, թե հանցագործը պահանջել է կապ հաստատել Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոտի հետ և հայտարարել, թե քաղաքի տարբեր մասերում տեղադրված են պայթուցիկ սարքեր: Այդ հայտարարություններից հետո ոստիկանական ուժերի կողմից տարհանվել են մի քանի հաստատություններ, դրանց թվում Սիդնեյի Օպերայի շենքը, մի քանի հյուպատոսություններ և այլն: Լրատվամիջոցների փոխանցմամբ, այս պահի դրությամբ պայթուցիկ սարքեր քաղաքում դեռևս չեն հայտնաբերվել:
«Ռոյթերսի» փոխանցմամբ, հարձակումից մինչ այս պահը սրճարանը լքել է 5 հոգի՝ դրանց թվում երկու կին և երեք տղամարդ: Գործակալությանը չի հաջողվել պարզել, արդյոք պատանիներն ազատ են արձակվել, թե փախուստի են դիմել: