Թուրքիայում դավադրության մեջ կասկածվող լրագրողներ են ձերբակալվել
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 20 լրագրողի, մենեջերի և ԶԼՄ-ների այլ աշխատակիցների՝ հեռուստաընկերության և թերթի շենքերում խուզարկությունից հետ: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Ըստ աղբյուրի, այդ լրատվամիջոցները կապ ունեն ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ: Խուզարկություններ են կատարվել Ստամբուլում և 12 այլ քաղաքում: Ձերբակալվածների մեջ են Samanyolu մեդիախմբի ղեկավարը և Zaman թերթի խմբագիրը: Նրանց ձերբակալել են անօրինական կազմակերպություն ստեղեծելու և երկրում իշխանությունը զավթելու կասկածանքով:
Թուրքիայի նախագահ Էրդողանը և Գյուլենը քաղաքական հակառակորդներ են և, վերլուծաբանների կարծիքով, խուզարկությունների միջոցով իշխանություններն ուզում են լռեցնել գյուլենականներին: