Օլիմպիական թալիսմանները ստացան իրենց անունները
Վինիսիուս և Թոմ անուններն են կրում Ռիո դե Ժանեյրոյում 2016 թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերի թալիսմանները:
Նշած անուններից առաջինը դեղնավուն կենդանի է, որը կապիկի և թութակի է հիշեցնում, իսկ երկրորդը` կապտականաչավուն բույսի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի թալիսմանների անունները ընտրել են Բրազիլիայի քաղաքացիները` այդ երկրի նշանավոր երաժիշտներ Վինիսիուս դի Մորայսի և Թոմ Ժոբիմի պատվին:
Հիշեցնենք, որ «Ռիո-2016»-ի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին` 599 օր հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում