Հնարավոր է` հայոց լեզվի ուսուցիչները գնան Իրաքյան Քրդստան դասավանդելու. «ՉԻ»
Երեկ հայտնի դարձավ, որ Իրաքյան քրդստանի ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին ստորագրել է լեզվի մասին օրինագիծը, որով հայերենը, ասորերենը և թուրքմեներենը քրդերենին ու արաբերենին զուգահեռ պաշտոնական լեզու է ճանաչվել:
«Չորրորդ իշխանություն»-ը զրուցել է մանկավարժ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուզաննա Մուրադյանի հետ: Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ հայոց լեզվի ուսուցիչները գնան Իրաքյան Քրդստան դասավանդելու, պատասխանել է, որ գաղափարը ցանկալի կլիներ:
Այնուամենայնիվ, ըստ պատգամավորի, ուսուցիչների այցը Սփյուռքի գաղթօջախներ այժմ էլ է տեղի ունենում՝ չնայած, որ այդ երկրներում հայոց լեզուն պետական նշանակություն չունի: