«Իրաքի եզդիներին բնաջնջման վտանգ չի սպառնում». Ամո Շարոյան
Դեկտեմբերի 16-19-ը եզդիները կնշեն «Այդա էզդիտ» ազգային տոնը: «Այդա Էզդիտի» տոնակատարություններին եզդիները զոհ են մատուցում Էզդիտ հրեշտակին, և յուրաքանչյուր եզդի ընտանիք հավաքվում է տոնական սեղանի շուրջ: Այս տարի, սակայն, հատուկ տոնակատարություններ չեն լինի, այլ պարզապես ամեն եզդի իր ընտանիքի հետ կանցկացնի այդ օրը: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Միդիա-Շանգալ» եզդիների միավորում հ/կ-ի խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:
Տոնը չնշելու պատճառը Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզում ԻՊ խմբավորման կողմից օգոստոսի երկուսից սկսած եզդիների ցեղասպանությունն է:
Շարոյանը հայտարարեց, որ Իրաքի եզդիներին չի սպառնում բնաջնջման վտանգ, սակայն իրավիճակն այնտեղ շարունակում է խիստ լարված և ծանր մնալ:
Շարոյանի կարծիքով՝ շատ պետություններ, որոնց թվում է նաև Թուրքիան, համագործակցում են ԻՊ խմբավորման հետ: Եզդիների միավորման հ/կ խորհրդի նախագահի խոսքերով՝ ահաբեկիչների դեմ պայքարելու համար Սիրիա և Իրաք ուղարկվող զինյալներն իրականում միանում են ԻՊ խմբավորմանը, որից մեծ վարձատրություն են ստանում: Բացի այդ, Շարոյանը նշեց, որ նրանք նաև թալանով են զբաղվում և հարստանում են տեղի ժողովրդի միջոցների հաշվին:
«Միդիա-Շանգալ»-ի խորհրդի նախագահը նաև խոսեց Շանգալի ազատագրման խնդրի մասին: Նրա խոսքերով՝ այն ազատագրելու համար մեծ միջոցներ ու ջանքեր են հարկավոր, մինչդեռ միջազգային հանրությունը հապաղում է օգնության հասնել, իսկ ժողովուրդը շարունակում է կոտորվել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան