«Դատապարտյալների հիվանդանոց»-ից ռեկորդային թվով դատապարտյալներ են միանգամից դուրս գրվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տասնյակ դատապարտյալներ միանգամից դուրս են գրվել: Ըստ նույն տեղեկությունների՝ հրահանգ է տրվել հիվանդանոցը դատարկել բոլոր այն դատապարտյալներից, որոնք ծանոթ-բարեկամի միջոցով կարողացել են այնպես անել, որ իրենց պատիժը կրեն ոչ թե քրեակատարողական հիմնարկներում, այլ դատապարտյալների հիվանդանոցում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում արդարադատության նախարարության ՔՀԿ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն ասել է, որ դատապարտյալների հիվանդանոցում որևէ մեկը ծանոթ-բարեկամի միջոցով չի մնացել:
«Իսկ դուրս գրման պրոցեսը նորմալ աշխատանքային ընթացք է», - ասել է Ղլեչյանը։