«Լրագրողներ առանց սահմանների». Սիրիան, Իրաքը, Լիբիան և Ուկրաինան լրագրողների համար վտանգավոր երկրներ են
2014թ.-ի ընթացքում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար զոհվել են 66 լրագրողներ: Այս մասին ասված է «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում:
Իսկ Վերջին 10 տարիների ընթացքում իրենց մասնագիտական պարտականությունների համար զոհ դարձած լրագրողների թիվը հասնում է 720-ի:
Ըստ զեկույցի` երկրորդ տարին անընդմեջ ամենավտանգավոր երկիրը լրագրողների գործունեության ծավալման առումով համարվում է Սիրիան, որտեղ զոհվել են 15 լրագրողներ, ևս 7-ը զոհվել են մերձավոր արևելյան հակամարտության լուսաբանման ժամանակ, 6 լրագրողներ սպանվել են Ուկրաինայում, Իրաքում և Լիբիայում համապատասխանաբար 4 լրագրողներ:
119 լրագրողներ առևանգվել են այս տարվա ընթացքում, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ այս տարի առևանգման դեպքերն աճել են 35%-ով: 40 լրագրողներ այս պահին գտնվում են պատանդության մեջ:
Առևանգված լրագրողների թվաքանակով առաջատար է Ուկրաինան, որտեղ անհետ կորել են 33, Լիբիայում` 29, Սիրիայում` 27, Իրաքում` 20 լրագրողներ: Ընդհանուր առմամբ այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 37%-ով, նախորդ տարի առևանքված լրագրողների թիվը հասնում էր 87-ի:
Զեկույցի համաձայն, ընթացիկ տարում աշխարհում բանտարկված լրագրողների թիվը հասնում է 178-ի, որոնց դատավճիռները կայացվել են նրանց մասնագիտական պարտականությունների կատարման համար:
Այսպես` 29 լրագրողներ բանտարկված են Չինաստանում, 28-ը` Էրիթրեայում, 19-ը՝ Իրանում, 16-ը` Եգիպտոսում, 13-ը` Սիրիայում:
«Տարեկան վիճակագրությունը ցույց է տալիս, որ լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունները կրել են ձևական փոփոխություններ: Չնայած նրան, որ սպանված լրագրողների թիվը նվազել է, այնուամենայնիվ բնության մի շարք դրսևորումներ ստացել են նոր երանգներ: Օրինակ` խոսքը գնում է մանրամասն պատրաստված այն տեսանյութերի մասին, որում կատարվում է գլխատում»,- մասնավորապես նշված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները