Բացվեց Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության երևանյան մասնաճյուղը
AM իրավաբանական ընկերությունում այսօր պաշտոնապես բացվեց Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (ՀԻԵԿ) երևանյան մասնաճյուղը: ՀԻԵԿ-ը հիմնադրվել է 2007 թվականին Հունաստանում՝ Աթենքում, և արագորեն ընդլայնվում է: Life.panorama.am-ը գրում է, որ այսօր 14 երկրներ, 6 միջազգային կազմակերպություններ և հանրային մարմիններ, 64 համալսարաններ ու ինստիտուտներ կազմակերպության անդամ են: Ունենալով իր գլխամասն Աթենքում՝ այն ունի 14 գրասենյակներ ամբողջ աշխարհում:
Ինչպես նշեց երևանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Մինասյանը, Հայաստանն իր անկախության տարիներից մեծ ջանքեր է ներդրել եվրոպական իրավական համակարգին ընդգրկվելու համար: Այսօր այդ ինտեգրացիոն գործընթացները բերել են նրան, որ հայ իրավագետները դարձել են եվրոպական իրավական հանրույթի անդամներ:
«Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպությունը միջազգային լրջագույն կազմակերպություն է, որի անդամներն են մի շարք պետություններ եվրոպական և ոչ միայն, մի քանի տասնյակ ճանաչված համալսարաններ, մի շարք այլ ակադեմիական հաստատություններ: Երկարատև աշխատանքի արդյունքում կարող ենք փաստել, որ Հայաստանում բացվում է տարածաշրջանի միակ և առաջին մասնաճյուղը»,-ասաց Գրիգոր Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան