Ջավադյան. Դոլարը գերարժեվորված է, հիմնական պատճառներն են խուճապը և ոմանց սպեկուլյացիաները
Ներկայումս դոլարը գերարժևորված է` արժի ավելին, քան նորմալ պայմաններում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` հավելելով, որ դրա հիմնական պատճառներն են խուճապը և ոմանց սպեկուլյացիաները:
Նրա խոսքերով` դրամը գերարժեզրկված է և սպեկուլյատիվ իրավիճակը վերանայելուց հետո ազգային արժույթը զգալիորեն կարժևորվի:
Արթուր Ջավադյանը հորդորեց քաղաքացիներին լինել ողջամիտ ու ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանումների վրա սպեկուլյացիաներից: Ըստ նրա, բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա, նման խուճապով փոխարկումները ուղղակի անիմաստ են:
«Մենք վերահսկում ենք իրավիճակը: Մեր գերնպատակը մնում է գների կայունացումը: Պղտոր ջրում ձուկ որսալ փորձողները պատժվելու են, չկասկածեք»,- շեշտեց նա:
Նաև ասաց, որ որոշ տնտեսավարողներ կարող են անհիմն բարձրացնել գները կամ ապրանքը վաճառել արտարժույթով, ինչը արգելված է օրենքով:
«Նման չարաշահումները բացահայտելու դեպքում խնդրում եմ դիմեք մեզ»,- ասաց Ա.Ջավադայնը` հավելելով, որ Հայաստանն ունի հուսալի և կայուն բանկային համակարգ, բանկերը վճարունակ են և կարող են սպասարկել իրենց բոլոր պարտավորությունները, այդ թվում` բնակչության հաշվեհամարները:
«Եթե լինի այնպես, որ բանկերը իրականացնեն որևէ սպեկուլյատիվ գործողություն, այդ թվում հրաժարվեն սպասարկել հաշիվներն ու ավանդները, ապա բանկերը խստորեն կդատապարտվեն»- ,ընդգծեց Կենտրոնական բանկի նախագահը:
Նա մեկ ևս անգամ շեշտեց, որ Հայաստանը արտարժույթի խնդիր այս պահին չունի և ավելի լավ վիճակում է, քան հարևան Վրաստանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները