«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում», ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ Երևանում (լուսանկարներ)
Այսօր ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:
Թվով 8-րդ տոնավաճառին մասնակցել են ձեռագործի սիրիահայ վարպետներ և հրուշակագործներ: Իրենց ապրանքատեսակները ներկայացրել են նաև Հայաստանում արտադրություն հիմնած սիրիահայերը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հաջողություն մաղթելով ցուցահանդեսի մասնակիցներին՝ նշել է. «Դուք ձեր հայրենիքում եք, ձեր հողի վրա և ձեր տանը, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դուք զարգացնեք ձեր գործը, կատարելագործեք ձեր հմտություններն ու նոր ձեռքբերումներ և նոր ստեղծագործական մտահաղացումներ կյանքի կոչեք»: