Գագիկ Խաչատրյան. ԿԲ-ն ու կառավարությունը պետք է կարողանան գործիքներ կիրառել իրավիճակը կայունացնելու համար
Նոր դրամ շրջանառության մեջ դնելու հարց չկա: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Պատասխանելով հարցին, թե իրավիճակն արդյո՞ք դուրս է վերահսկողությունից՝ խանութներ են փակվում, գնաճը անկառավարելի է դարձել, Գագիկ Խաչատրյանն ասաց. «Բնականաբար, կլինեն նման դեպքեր, որովհետև տնտեսվարողները հայտնվել են մի իրավիճակում, որ իրենց համար էլ է անկախատեսելի: Հիմա Կենտրոնական բանկն ու կառավարությունը պետք է կարողանան գործիքներ կիրառել, որպեսզի կայունացնեն իրավիճակը»:
Նախարարի խոսքով, ստեղծված իրավիճակի համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ և պետք է տարանջատել և փակել սողանցքները՝ արհեստական և սուբյեկտիվ պատճառները, որպեզի կարողնան լուծման հասնել: Իսկ թե ինչո՞ւ մինչ այժմ չեն արվել հարցին ի պատասխան Գ. Խաչատրյանն ասաց, որ շատ արագ տեղի ունեցավ արժեզրկումը, իսկ դրանից հետ գալը բարդ պրոցես է և դրանից կախված հանգամանքները պետք է աստիճանաբար լինեն:
Նախարարը նշեց, որ պետք է համատեղ ջանքերով ստեղծված իրավիճակից դուրս գալ, հարցը քննարկվում է կառավարությունում ամենօրյա ռեժիմով, բայց կառավարությունն այստեղ այդքան շատ գործիքներ չունի:
«Աշխարհի երկրներում գրեթե նման իրավիճակ կա: Խնդիրը նրանում է, որ մեր երկրում դա շատ արագ տեղի ունեցավ։ Այժմ Կենտրոնական բանկը գնահատում է այն պայմանները, որոնցից առաջացել է խնդիրը, և հետո խնդիրների լուծման ճանապարհով պետք է կայունացնել իրավիճակը»,- ասաց Գ. Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները