Կառավարությունում քննարկվել են ֆինանսական շուկայի կայունացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ֆինանսական շուկայի իրավիճակին նվիրված խորհրդակցություն՝ ՀՀ-ում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում է Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի ֆինանսական շուկայում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, հնարավոր զարգացումները և հետագա քայլերը: Երկուստեք կարևորվել է լողացող փոխարժեքի քաղաքականության շարունակումը՝ տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար: Միաժամանակ կարևոր են համարվել ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը և սպառողական ապրանքների անհիմն թանկացումների բացառմանն ուղղված գործողությունները:
ՀԲ-ի և ԱՄՀ-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից գործադրվող ջանքերը և ձեռնարկվող միջոցառումները, կարևորել ֆինանսական շուկայի կայունացմանն ուղղված հետագա համատեղ աշխատանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները