Ամբաստանյալը հեռացվեց դատական նիստի դահլիճից
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշմամբ ամբաստանյալ Հայկ Կյուրեղյանը դատարանի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի համար տաս ժամով հեռացվեց դատական նիստերի դահլիճից:
Ամբաստանյալն այսօր ևս նախազգուշացվեց ոտքի չկանգնելու, հետևավաբար դատարանին չհարգելու համար: Հ. Կյուրեղյանն ասաց, ոտքի չի կագնում, քանի որ չի հարգում դատարանին, համարում է «խաղալիք, գրպանի դատարան և եթե լիներ Հայաստանի դատարան, ապա նա ոտքի կկանգներ»:
Ամբաստանյալի պաշտպան Արա Զաքարյանը կրկին ներկա չէր դաական նիստին, թեև պատշաճ ծանուցվել էր: Ամբաստանյալը կրկին հայտարարեց, որ հրաժարվում է պաշտպանից: Դատարանը որոշեց դիմել հանրային պաշտպանի գրասենյակ՝ Կյուրեղյանին պաշտպանով ապահովելու նպատակով:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին 31-ամյա Հայկ Կյուրեղյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ բարձրացել էր կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Ոստիկանությունից հաղորդել էին, որ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: Հայկ Կյուրեղյանը բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ատրճանակն առգրավվել էր: Նա կալանավորված է:
Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ» և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:
Նախորդող հրապարակումներ՝
Հայկ Կյուրեղյանը կրկին ոտքի չկանգնեց
Հայկ Կյուրեղյան. «Այս մարմինն արդարություն իրականացնող մարմին չէ, դրա համար չեմ հարգում»
Հայկ Կյուրեղյանի գործով դատավարությունը սկսվում է
Հայկ Կյուրեղյանի փաստաբանը դատարանի որոշում դրական է գնահատում
Հայկ Կյուրեղյանը հաղորդել է, որ ոստիկանությունում իրեն ծեծել են. Հարուցվել է քրգործ
Դատարանի մոտ կրակոցներ արձակած անձը կալանավորվել է
Հայկ Կյուրեղյանը ոստիկանությունում դաժան ծեծի է ենթարկվել. Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան