Բանկերը դոլար չեն վաճառում. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ»-ը գրել է. «Հայաստանյան բանկերում հրաժարվում են դոլարի վաճառք իրականացնել: Դա պարզեցինք երեկ՝ մի քանի բանկերով շրջայցի արդյունքում: Բանկերը, լավագույն դեպքում, սահմանափակ քանակով դոլար են վաճառում մշտական հաճախորդներին:
«Կոնվերսբանկում», սակայն անգամ նման պայմանով չէն դոլար վաճառում. «Գանձապետարանից հրահանգ կա՝ դոլար չվաճառել, ու չի վաճառվելու»,-ասել է բանկի աշխատակցուհին մի քանի քաղաքացիների, ովքեր փորձում էին տարադրամի փոխանակություն կատարել:«Պրոմեթեյ բանկում» նույնպես գործում էին այս սկզբունքով, ու դոլար այս օրերին վաճառվում է բացառապես բանկի հաճախորդներին: Այնուհանդերձ կար բանկ, որը համեմատաբար «ազատ» իրականացնում էր դոլարի վաճառք. դա «Ինեկոբանկն» էր, որտեղ, սակայն մեծ հերթ էր գոյացել: «Ամերիա բանկում» ևս վաճառքը իրականցվում էր միայն բանկի հաճախորդների համար»: