ԻԼԻՊ-ը միլիոնավոր դոլարներ է վաստակում Սիրիայից և Իրաքից կողոպտած արժեքավոր իրերի վաճառքից
«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները Իրաքից և Սիրիայից կողոպտած արժեքավոր իրերը տասնյակ միլիոնավոր դոլարներով վաճառում են Արևմուտքում մասնավոր կոլեկցիոներներին: Այս մասին հայտնում է «Իտար-տասս»-ը` հղում Times թերթին:
«Վերջնական գնորդի հետ կապ հաստատելու համար ԻԼԻՊ-ի գրոհայինները իրենց սեփական ուղիներն են օգտագործում»,-մեջբերում է թերթը Եվրոպոլի փոխտնօրեն, Բելգիայի ոստիկանության դաշնային խորհրդի ղեկավար Վիլի Բրյուգմանին:
Նրա խոսքով, գրոհայինները թալանել են հազարից ավելի պատմական վայրեր, տաճարներ, և դրանց միայն մեկ տոկոսն են հայտնաբերել իրավապահ մարմինները, հիմնականում ԱՄՆ-ի և Գերմանիայի:
Գողացված իրերը դուրս են բերվում այն գաղտնի ուղիներով, որոնցով իրականացվում է նավթի և զենքի մաքսանենգությունը: Ըստ Իրաքի իշխանությունների` միայն մի քանի քրիստոնեական սրբավայրերի թալանից իսլամիստները ձեռք են բերել մոտ 40 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում