ՀՅԴ անդամ Արա Նռանյանը՝ փոխնախարար. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Դաշնակցություն կուսակցությունը կառավարությունում բարձր պաշտոններ կստանա։ Այս փուլում ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը կնշանակվի նորանշանակ նախարար Վաչե Գաբրիելյանի տեղակալ, այսինքն՝ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների փոխնախարար։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10 -ի հանրահավաքին չմասնակցելու ՀՅԴ որոշումից հետո, երբ ՀՅԴ-ն բավական սահուն դուրս եկավ ոչ իշխանական քառյակի կազմից, խոսակցություններ սկսվեցին, թե որոշակի պաշտոններ ստանալու շուրջ ՀՅԴ-ն բանակցություններ է վարում իշխանությունների հետ: