«Իրավիճակը վերահսկելի է, բայց մենք չենք կարող վերահսկել մի խանութպանի, որ գներ է բարձրացնում». Ջավադյան
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է անում Կենտրոնական բանկը փոխարժեքի տատանողականության հետ կապված հասարակության շրջանում խուճապը թոթափելու համար, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասաց, որ ամբողջ գործիքակազմը օգտագործում են, որոշումներ են ընդունել տարբեր նորմատիվների հետ կապված, այսօր էլ հանդիպել է բանկերի ղեկավարների հետ:
Ա. Ջավադյանը մեկ անգամ ևս շեշտեց, որ իրավիճակը վերահսկելի է:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ո՞րն է ԿԲ-ի վերահսկումը, եթե դոլարն ամեն րոպե ու ամեն ժամ նման կտրուկ աճ է արձանագրում, Ա. Ջավադյանը պատասխանեց. «Հիմնական մեղավորները ոչ միայն նրանք են, որ սպեկուլյացիա են արել, որն էլ դրական կողմ ունի` մարդիկ որոշակի տատանման վրա գումար են աշխատում: Մենք վերահսկում ենք ՀՀ բանկերին, ֆինանսական շուկաների մասնակիցներին, մենք նրանց ենք վերահսկում, բայց չենք կարող վերահսկել մի խանութպանի, որ գներ է ավելացնում, մենք ի՞նչ կարող ենք անել: Եթե բանկերի կողմից կան չարաշահումներ, մենք դա բացահայտում ու պատժում ենք: Բայց իրավիճակը պահում ենք վերահսկելի»:
Կենտրոնական բանկի նախագահի խոսքերով` պետք չէ ԿԲ-ից ավելին սպասել, քան այն գործողությունները, որ անում են, օրինակ` լոմբարդի տոկոսադրույք են ավելացնում և այլն:
«Եթե դուք սպասում եք գլխատումներ, գնդակահարություններ` դա մեր գործը չի»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները