Բժիշկները խորհուրդ չեն տալիս ապագա նորածնի սենյակը վերանորոգել
Նոր վերանորոգված սենյակը, լամինատն ու գորգը կարող են դժվարեցնել նորածինների շնչառությունը, դրանք կարող են բացասաբար ազդել նույնիսկ պտղի զարգացման վրա: Դրանք վնասակար միացությունների աղբյուր են համարվում: Այս մասին գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
Բժիշկները կոչ են անում հրաժարվել հղիության ընթացքում և երեխայի կյանքի առաջին տարում տունը վերանորոգելու մտքից:
Գիտնականների ունեցած տվյալներով, Գերմանիայում տարեկան 20000 երեխա շնչառության հետ կապված խնդիրներ է ունենում: Դրա պատճառը լամինատի ու կովրալիտի համար նախատեսված սոսինձի մեջ օգտագործվող նյութերն են:Դրանք հատկապես վտանգավոր են երեխաների նուրբ թոքերի համար, բացի այդ հղիության ընթացքում մեծացնում են ալերգիայի վտանգը, երբեմն էլ նույնիսկ ծնողների մոտ դա առաջացնում է ասթմա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա