«Գնա խաղաղությամբ», «Հայոց գրեր», «Բալետ»… Երկու տասնյակից ավելի աշխատանքներ… Նաիրա Մուրադյան
Մուլտիպլիկատոր, բեմադրող նկարիչ Նաիրա Մուրադյանի ծննդյան օրն է:
Ն. Մուրադյանը 1977-ին ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան։ 1980-ից աշխատանքի է անցել «Հայֆիլմ» ստուդիայի անիմացիայի բաժնում՝ որպես բեմադրող նկարիչ։ Համագործակցել է նաև տարբեր թատրոնների, 2000-ից՝ հեռուստատեսության հետ։ 2002-ին սկսել է աշխատել «Փետուրի թռիչքը» 7-մասանոց անիմացիոն շարքի վրա։ 2010-ից ընթացքի մեջ են 10-մասանոց «Աստվածաշնչյան պատմություններ» և 6-մասանոց «Հրեշտակը քաղաքում» անիմացիոն շարքերը։ 2005-ին «Ճանապարհ» ֆիլմի համար արժանացել է Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի մրցանակին, 2006-ին «Զինվորիկը» ֆիլմի համար՝ «Անիմայովկա» ՄԿՓ-ի մրցանակին (Բելառուս):
Որպես նկարիչ հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Գնա խաղաղությամբ» (1999թ.), «Հազար ու մի հնարք» (1981թ.), «Երեք հեքիաթ» (1983թ.), «Փոքրիկ հողագործը» (1983թ.), «Ոսկե պայտը» (1984թ.), «Ո՞վ է քո ընկերը», «Արձագանք» (1986թ.), «Նռնենիները» (1987թ.), «Վարդավառ» (1989թ.), «Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին» (1990թ.), «Տան խաղաղ հովտում» (1991թ.), «Հայոց գրեր» (1992թ.), «Ջիքը և Ջաքը» (1993թ.), «Բիթլիս» (2008թ.), նաև որպես ռեժիսոր և սցենարիստ` «Ճանապարհ» (2004թ.), «Երեք պոետ և Չարենց» (2004թ.), «Անցած լինի» (2005թ.), «Պստիկ զինվոր» (2006թ.), «Ամեն ինչ անցյալում է» (2006թ.), «Փոքրիկ տրոլների կյանքից» (2008թ.), «Այդ օրը» (2010թ.), «Բալետ» (2012թ.): 2013թ. արժանացել է հայկական «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին` «Բալետ» ֆիլմի համար:
Նախորդող հրապարակում՝
Նաիրա Մուրադյան. Պետական գումարներով ստեղծվում են անիմացիոն ֆիլմերը, բայց չեն հասնում այն մարդկանց, ում պետք է… Ինչո՞ւ