Նաիրտցիների առաջիկա քայլերը կախված են լինելու նամակի պատասխանից
«Նաիրիտցիները դեկտեմբերի 16-ին ստացել են ևս մեկ ամսվա աշխատավարձ: Խոստացել են, որ հունվարի 15-ին կստանանք ևս մեկ ամսվա աշխատավարձ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նաիրիտցիները մեկ տարուց ավել կուտակված աշխատավարձի պարտք ունեն:
Ա. Հարությունյանը հայտնեց, որ նախօրեին կայացել է գործարանի համակարգող խորհրդի նիստը: Նաիրիտցիներն այժմ նամակ են պատրաստել, որը պետք է փոխանցեն խորհրդին:
«Խորհուրդին առաջարկում ենք դիմի կառավարությանը, իսկ կառավարությանն էլ խնդրում ենք որոշակի ժամկետում պատասխանի մեզ»,- ասաց նա՝ հավելելով, որ նամակի տեքստն իրենք վաղը կհրապարակեն:
Նարիտցիների առաջիկա անելիքները, ըստ Ա. Հարությունյանի, կախված է այդ նամակի պատասխանից. «Նամակի արդյունքից է բխելու մեր գործողությությունները: Մենք շանս ենք տալիս, ուղղություններ ենք նշում»:
Նախորդող հրապարակումներ՝
«Ոչ մի նոր բան». Նաիրիտցիները կրկին հանդիպեցին վարչապետին
«Մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին». Վարչապետ
Նաիրիտցիները վարչապետին նոր տեղեկատվություն են հայտնել
«Նաիրիտ»-ը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողի հետ
Վարչապետն ընդունել է նաիրիտցիներին
Նաիրիտցիներն այսօր էլ կփորձեն հանդիպել վարչապետին
Նաիրիտցիներն այլևս խոսքին չեն վստահում
Նաիրիտցիները կհավաքվեն՝ որոշելու անելիքները
Վարչապետը՝ «Նաիրիտի» ու նաիրտցիների խնդրի մասին
Նաիրիտցիները նախագահականի մոտ են՝ երկու պահանջով
«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ մարելու հնարավորություններ չունենք. Երվանդ Զախարյան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են