Դոլարն իջնում է, ապրանքների գները՝ նույնպես
Panorama.am-ի թղթակիցն առավոտյան եղավ տարադրամի փոխանակման մի քանի կետերում: Սուպերմարկետներից մեկի փոխանակման կետում ժամը 09:30-ի դրությամբ առքի գինը սահմանվել էր 490 դրամ, իսկ վաճառքինը՝ 550 դրամ:
Նշենք, որ երեկ նույն ժամի դրությամբ նույն փոխանակման կետում դոլարի առքի գինը սահմված էր 530 դրամ, վաճառքինը՝ 580 դրամ:
Մեկ այլ փոխանակման կետում առքի գինը 520 դրամ է, վաճառքը՝ 580 դրամ: Փոխանակման կետի աշխատակիցն ասաց, որ փոխարժեքը դեռ վերջնական չէ, օրվա ընթացքում հնարավոր է փոփոխվի:
Նույն սուպերմարկետում շաքարավազի գինը նվազել է. եթե երեկ այն վաճառվել է 470 դրամով՝ 1 կգ-ը, ապա այսօր 1 կգ-ն արժե 401 դրամ: Վաճառուղուհիներից մեկն ասաց, որ երեկ խանութներ են եղել, որտեղ շաքարավազը վաճառվել է 700 դրամով:
Բաղրամյան տեսակի 10 կգ-անոց ալյուրը երեկվա համեմատ էժանացել է 730 դրամով՝ 3730 դրամից դառնալով 3000 դրամ: Մինչ այս ալյուրը վաճառվում էր 2800-2900 դրամ:
Ստացվում է, որ տնտեսվարողներն օգտվելով ստեղծված իրավիճակից, մի քանի օր չհիմնավորված գներ են սահմանել: Իսկ հետո, այնուամենայնիվ, ապրանքը նախկին գնին չի վերադարձել: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գների բարձրացման հիմնավորված լինել-չլինելու մասին դեռ ոչինչ չի ասել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները