Հայաստանի իշխանությունը ճիշտ պահին «բանավոր ինտերվենցիա» իրականացրեց. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք. «Երեկ ՀՀ արտարժութային շուկայում աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ: ՀՀ իշխանությունները այսպես կոչված «բանավոր ինտերվենցիա» իրականացրեցին: Ինչի՞ մասին է խոսքը: Տվյալ պահին փոխարժեքը կախված է ոչ միայն երկրի ֆինանսատնտեսական և դրամավարկային ցուցանիշներից. այլ նաև շուկայի մասնակիցների սպուսումներից: Եթե սպասումները բացասական են. ապա անկախ զուտ ֆինանսատնտեսական ցուցանիշներից արժույթը կարող է կտրուկ արժեզրկվել: Հենց նման ղեպքերում շատ հազվադեպ կիրառվում է այս «բանավոր ինտերվենցիան»: Ինչ է դա իրենից ներկայացնում:
Օրինակ` Կենտրոնական բանկի նախագահը վեր է կենում ու ասում է, որ ազգային արժույթի հետ վերջին շրջանում տեղի ունեցածը միայն սպեկուլյացիաների արդյունք է. իրենք լիքը փող ունեն, բանկային համակարգը գերկայուն է, և շատ շուտով ազգային արժույթը սկսելու է արժևորվել: Նման «բանավոր ինտերվենցիաները» ճիշտ պահին իրականացնելու դեպքում կարող են շուկայի վրա թողնել նույն ազդեցությունը, ինչ, ասենք, մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներարկումը: Երեկ տեղի է ունեցել հենց սա:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը գրեթե միաժամանակ օրվա երկրորդ կեսին, հանդես եկան հայտարարություններով: Իր բնույթով «բանավոր ինտերվենցիան» ընդամենը հավաստիացում է, որը, սակայն, մի քանի այլ պայմանների առկայության դեպքում կարող է չափազանց դրական ազդեցություն թողնել: Այդպիսի պայմաններ երեկվա դրությամբ արդեն կային»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան