Բելառուսի Ներկայացուցիչների պալատը վավերացրել է Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը
Բելառուսի Ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագիրը: Այս մասին հաղորդում է «Բելտա» գործակալությունը:
Հաղորդվում է, թե պայմանագիրը Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի նախագահների կողմից ստորագրվել էր 2014 թ-ի հոկտեմբերի 10-ին և, որ ԵՏՄ հիմնադիր անդամները պայմանավորվել էին «անցումային ժամանակահատված» սահմանել Հայաստանի համար, մասնավորապես մաքսատուրքերի ԵՏՄ տարածքում գործող այլ դրույքաչափերով աշխատելու համար:
«Այսօր պատմական օր է: Եվս մեկ անգամ հաստատում ենք մեր ցանկությունն ու նպատակադրվածությունը զարգացման հարցում: Վավերացումից հետո մենք կդառնանք ԵՏՄ անդամ, իսկ դա մեծ հնարավորություններ է բերելու», - գործակալությունը մեջբերում է Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի խոսքերը, ով նիստի ավարտից հետո շփվել է լրագրողների հետ:
Դեսպանն հայտնել է, թե Հայաստանը ապագայում իր գործընկեր պետություններին կարող ծառայություններ մատակարարել բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
«Մենք ունենք ամենալավ կոնյակը, ամենալավ հանքային ջրերը, չմոռանալով, իհարկե, Բորժոմին», – ասել է դեսպանն ու հավելել, թե ինչ արտահանման ճանապարհն է լինելու Վրաստանի տարածքը:
Բելառուսի արտգործնախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնևիչը, ներկայացնելով օրինագիծը, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն ավարտել է վավերացման գործընթացը, իսկ Ղազախստանում այն ավարտական փուլում է:
Հիշեցնենք, ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագիրը դեկտեմբերի 12-ին և 17-ին վավերացվել էր համապատասխանաբար Ռուսատսանի Դաշնության Պետդումայի և Դաշնային խորհրդի կողմից: Պայմանագիրը ստորագրվել էր այս տարվա հոկտեմբերի 10-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում` Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից: Այն բովանդակում է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանները: