Հակաբորբոքային հաբեր 18 տոկոսով նվազեցնում են մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը
Հետազոտությունները ցույց են տվել, որ ասպիրինի և իբուպրոֆենի պարբերաբար ընդունումը կարող է օգնել պաշտպանվել մաշկի քաղցկեղից: Այս մասին հայտնում է բրիտանական Բի-Բի-Ս-ին:
Տեսությունը, որի համաձայն ասպիրինի նման հակաբորբոքային հաբերը օգնում են պայքարել քաղցկեղի դեմ, նախկինում էլ էր առաջ քաշվել: Սակայն ապացուցել այն ամբողջապես հնարավոր չէր եղել:
Այդ նպատակով, հետազոտողները 9 տարբեր ուսումնասիրություն են անցկացրել՝ փորձելով համեմատել հաբերի ընդունումը և մաշկի քաղցկեղի ամենատարածված տեսակի՝ squamous cell carcinoma-յի առաջացման ռիսկերը:
Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ հակաբորբոքային հաբերի ընդունումը 18 տոկոսով նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա