Դիվերսանտ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շ. Գուլիևին՝ 22 տարվա. դատախազի մեղադրական ճառը
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացել է Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ ամբաստանյալ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստի վիճաբանության փուլը։ Դատական նիստում մեղադրական ճառով հանդես է եկել պետական մեղադրող, դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Այս մասին գրում է Արցախպրեսս-ը:
Հաշվի առնելով դատական նիստի ընթացքում հնչած կարծիքները, վկաների ցուցմունքները, գործով ձեռքբերված իրեղեն ապացույցները, ամբաստանյալ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի ցուցմունքները, ձերբակալման ժամանակ նրանց մոտ հայտնաբերված տեսախցիկում առկա տեսաձայնագրությունները, դատաբժշկական հետազոտություների արդյունքները, փորձագետների եզրակացությունները, մեղադրող կողմը եզրահագնել է. ամբաստանյալները 2014 թվականի հունիսին ղարաբաղաադրբեջանական սահմանը հատել են ապօրինաբար, առանց փաստաթղթերի։ Փաստ է նաև, որ նրանք սահմանը հատել են հատուկ նպատակներով՝ տեղեկություններ հավաքելու, ինչպես նաև տեսանկարահանումներ կատարելու համար։ Այնուհետև դատախազը մանրամասնորեն անդրադարձավ դատական նիստի ընթացքում արձանագրված փաստերին, ապացույցներին, տեսագրություններին, կողմերի ցուցմունքներին։
Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի մահվան փաստի հետ կապված բոլոր ապացույցները վկայում են, որ հանցագործությունն իրագործվել է մեկ անձի կողմից, և որ այդ անձը եղել է Դիլհամ Ասկերովը։ Հայերի նկատմամբ ամբաստանյալ Ասկերովի տածած ազգային ատելության մասին փաստում է նաև այն հանգամանքը, որ սպանված պատանուն նկատի ունենալով, նա ամբաստանյալ Գուլիևին հարցրել էր. «Ինչ է, խղճու՞մ ես հայ տղային» (ինչի մասին Գուլիևը դատաքննության ընթացքում նշել էր իր ցուցմունքում)։
Ըստ մեղադրող կողմի, փաստ է, որ Գուլիևը եղել է հանցախմբի երեք անդամներից մեկը։ Նա տեսանկարահանումներ չի կատարել, բայց մշտապես եղել է հանցավոր խմբի հետ։
Դատախազ Կ. Գաբրիելյանն առաջարկել է ԼՂՀ քրեական օրեսգրքի համապատասխան հոդվածների համաձայն ամբաստանյալ Դ. Ասկերովին դատապարտել ցմահ ազատազրկման, իսկ Շ. Գուլիևին՝ 22 տարվա։
Նախորդող հրապարակումներ՝
Դիվերսանտների գործով դատական նիստում որպես վկա ցուցմունքներ է տվել Հ. Ինջիղուլյանը
Ադրբեջանցի դիվերսանտները հաստատել են՝ իրեղեն ապացույց հանդիսացող զենքերն ու մյուս իրերն իրենցն են եղել
Ադրբեջանցի դիվերսանտը ժխտում է իր կապն ադրբեջանական հատուկ ծառայությունների կամ զինվորականների հետ
Դիվերսանտների դատ. «Մի հատ էլ տուն սարքենք տանք իրա՞նց» (տեսանյութ)
Ադրբեջանցի դիվերսանտ. Եթե այս անգամ չձերբակալվեի, հետագայում կրկին անցնելու էի սահմանը
Ադրբեջանցի մի դիվերսանտը մյուսից պահանջել է դատարանին պատմել ճշմարտությունը
Ադրբեջանցի դիվերսանտները վերցրել էին Մեխակ Ցականյանի մոտ եղած գումարը, որով նա դպրոցական հագուստ էր գնելու իր համար
«Ս.Ցականյանը գիտե՞ր, որ դուք ադրբեջանցիներ եք»... Ադրբեջանցի դիվերսանտների նոր ցուցմունքները
Ս. Օհանյան. Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկիր է
Ադրբեջանցի դիվերսանտի հակասական ցուցմունքները
Ադրբեջանցի դիվերսանտը մյուսի մասին. «Շատ կեղտոտ ու վատ անձնավորություն է, Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից է»
Սմբատ Ցականյանի հայրը գոհ է դատավարության ընթացքից. ադրբեջանցի դիվերսանտների գործ
Լ. Ալավերդյան. Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն ընթանում է միջազգային նորմերին համապատասխան (տեսանյութ)
Ադրբեջանցի դիվերսանտը ցուցմունք է տվել (լուսանկարներ)
Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին