Նավասարդյան. Այսօր ուղեվարձի բարձրացման մասին խոսակցություն տանել չի կարելի
Նախօրեին Երևանի քաղաքապետարանում կայացել է հանդիպում ուղևորափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
«Հանդիպել ենք, ամեն ինչ կարգավորված է, նորմալ աշխատում ենք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ղեկավար Հենրիկ Նավասարդյանը:
Հիշեցնենք, որ երկու օր է մի շարք երթուղայինների վարորդները գործադուլ էին անում՝ բողոքելով գազի գնի թանկացումից: Նրանք հրաժարվում էին դուրս գալ աշխատանքի, փակում էին նաև ճանապարհներ:
«Այսօրվա դրությամբ ուղեվարձի բարձրացման մասին խոսակցություն տանել ընդհանրապես չի կարելի: Այսօրվա դրությամբ, ակագնի փոփոխություն չի լինի: Նրանք պահանջում էին, որ գազի գինը կարգավորվի: Այժմ կարգավորվում է: Առայժմ կաշխատեն այնպես, ինչպես մինչ այժմ աշխատել են»,- ասաց Հ. Նավասարդյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Փոխադրողների միության նախագահ. Երթուղայինի ուղեվարձը պետք է լինի 300 դրամից ոչ պակաս
Երևանում երթուղայինի վարորդները հրաժարվում են դուրս գալ աշխատանքի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները