Դոլարի արժևորումը շուկայական զարգացումների արդյունք է. ԱՄՆ դեսպան
Դոլարի արժևորումը քաղաքականություն չէ, դա շուկա է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Ըստ նրա, փոխարժեքի տատանումները շուկայական զարգացումների արդյունք են:
«Սա քաղաքական միջամտություն չէ»,- ասաց Ջ. Հեֆերնը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք դոլարի շարունակ արժևորումը կապված չէ գլոբալ քաղաքական գործընթացների հետ:
Ջոն Հեֆերնը նշեց, որ անցնող շաբաթը իսկապես բավականին բարդ էր փոխարժեքի տատանման պատճառով, բայց կարծիք հայտնեց, որ իրավիճակը կկայունանա, հավասարակշռություն կհաստատվի:
«Ես չգիտեմ, թե երբ ու ինչ մակարդակում կձևավորվի փոխարժեքը, բայց վստահ եմ, որ ժամանակի ընթացքում կլինի այդ կայունությունը»,- ասաց նա՝ հորդորելով կառավարությանը, ընկերություններին, մարդկանց աշխատել միասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները