Հայաստանյան բանկերում դոլարի և եվրոյի փոխարժեքը` 10:20-ի դրությամբ
Դեկտեմբերի 19-ի ժամը 10:20-ի դրությամբ, ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը կազմում է 465 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 478 դրամ:
Ըստ rate.am կայքի՝ դոլարի առքը 450 դրամով կատարվում է հետևյալ բանկերում` Արցախբանկ, Անելիք, ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ, Բիբլոս Արմենիա, Առեքսիմբանկ- Գազպրոմ, Զարգացման հայկական բանկ, Ինեկոբանկ, ՊրոԿրեդիտ, Հայէկոնոմբանկ, Կոնվերս:
Ամենաբարձր առքը ՎՏԲ-Հայաստան, Հայբիբիզնես, Արարատբանկ և Արմսվիսբանկում է` 465 դրամ:
Հայաստանյան բանկերում դոլարի վաճառքը միջինը կազմում է 491.90 դրամ, առավելագույնը` 505 դրամ, նվազագույնը` 478 դրամ: Ամենացածր վաճառքը իրականացնում է Յունիբանկը` 478 դրամով:
Բանկերում եվրոյի վաճառքը միջինը կազմում է 554.34 դրամ, առավելագույնը` 577 դրամ, նվազագույնը` 535 դրամ:
Եվրոյի առքը ամենաբարձրը ԲՏԱ բանկում է՝ 577 դրամ, իսկ ամենացածր` 535 դրամով առք իրականացնում է «Առեքսիմբանկ- Գազպրոմ»-ը: