Մեր կրեդոն, գոյության իմաստն այն է, որ ամեն օր ավելի լավ նվագենք. Է. Թոփչյան
2015թ. հունվարի 5-ից կսկսվեն Հայաստանի ֆիլհարմոնիկ համերգասրահի վերանորոգման աշխատանքները: Հիմնականում լինելու է տեխնիկական վերազինում, մանրահատակի վերանորոգում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը: Նա նշեց, որ կփորձեն 2-3 ամսում ավարտել վերանորոգումը, որպեսզի արդեն ապրիլից կարողանան համերգներ ունենալ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանն էլ նշեց, որ իրենց նվագախումբը շատ համախմբված է, շատ է աշխատում. «Մեր կրեդոն, գոյության իմաստն այն է, որ ամեն օր ավելի լավ նվագել: Հուսով եմ՝ դա մեզ հաջողվում է»:
Է. Թոփչյանը նշեց, որ կարևոր հյուրախաղեր են ունեցել Իտալիայի, Ավստրիայի, Գերմանիայի կարևոր դահլիճներում, 2015-ին արդեն նախատեսված են մի շարք հյուրախաղեր՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:
«Շատ ցավալի է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման արարողություններն որոշ մարդիկ օգտագործում են իրենց անունն առաջ տանելու կամ միջոցներ վաստակելու համար: Դա ինձ համար ցավալի է: Ամեն ինչ արել եմ, որ այդ խնդիրը չունենք: Մենք այդ հյուրախաղերն արդեն ունեինք պլանավորած»,- ասաց Է. Թոփչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին